Ընդհանրական Մկրտություն Աշտարակի Սբ. Մարիանե Եկեղեցում


WP_20160903_15_46_29_Pro

Մկրտության արարողություն Աշտարակի Սբ. Մարիանե Եկեղեցում

Սեպտեմբերի 3-ին Աշտարակի Սբ. Մարիանե Եկեղեցում կատարվեց մկրտության արարողություն: Մկրտվողները Արագածոտննի թեմի <<Սուրբ Մարիանե>> սոցիալական կենտրոնի չմկրտված ընտանիքներն էին` 36 հոգի, որոնք Եկեղեցի էին եկել իրենց կնքահայրերի ուղեկցությամբ: Սոցիալական կենտրոնի ծառայողների ջանքերով մկրտվող ընտանիքները ծանոթացել էին Մկրտության խորհրդին և պատրաստվել պատշաճ կերպով: Բացի այս 36 հոգուց Մկրտության սուրբ խորհրդին հաղորդ եղան ևս 22 հոգի, որոնք Սբ. Մարիանե Եկեղեցի էին եկել իրաքահայ բարերար տիկ. Մարգարիտա Նալբանդյանի հետ, որն էլ մկրտության համար անհրաժեշտ նյութերն էր հոգացել:

Մկրտությունը կատարեցին Տեր Մկրտիչ քհն. Երանյանը և Տեր Փառեն քհն. Առաքելյանը, ովքեր խորհուրդը կատարելու հետ զուգահեռ ընծայվածներին բացատրում էին մկրտության խորհուրդը:

Այսպիսով 58 հոգի մկրտվեցին և իրենց կյանքում առաջին անգամ հաղորդվեցին Տեր Հիսուս Քրիստոսի Մարմնին և Արյանը: