Երեկվա թափոնն այսօր՝ հուշանվեր


թափոն 2Հայաստանում շատ է տարածված պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կենցաղում: Օգտագործելուց հետո տոպրակները, որպես թափոն, նետվում են աղբանոց, ճանապարհներին և/կամ այլ վայրերում, որտեղից էլ քամու քմահաճույքով տարածվում ամենուրեք, աղտոտելով շրջապատը: Կարևոր է իմանալ, որ պոլիէթիլենային տոպրակները հարյուրավոր տարիների ընթացքում գրեթե չեն քայքայվում և լուրջ վնաս են հասցնում շրջակա միջավայրին:

«Սուրբ Մարիանե» սոցիալական կենտրոնում իրականցվում է «Երեկվա թափոնն այսօր՝ հուշանվեր» բնապահպանական ծրագիրը: Ծրագրի նպատակն է` բարձրացնել բնակչության և դպրոցահասակների իրազեկվածությունը շրջակա միջավայրի վրա աղբի ազդեցության վերաբերյալ և նպաստել համայնքում բնապահպանական մտածելակերպի ձևավորմանը և համայնքի մաքրության պահպանմանը:

 Ծրագրի շրջանակներում թվով 50 կանանց և դպրոցահասակ երեխաների ուսուցանվում է պոլիէթիլենային տոպրակներից պիտանի իրերի պատրաստման հմտությունը: Ծրագիրը ունի մի սկզբունք՝ իրերի պատրաստման համար   կիրառվում են միայն օգտագործված տոպրակներ: Ծրագրի մասնակիցները արդեն օգտագործված պոլիէթիլենային տոպրակները վերածում են անհավանական գեղեցիկ և պրակտիկ իրերի: Պատրաստում են տարատեսակ զամբյուղներ՝ կոնֆետների և մրգերի համար, զարդատուփեր, պայուսակներ, գրչատուփեր, հեռախոսի և ակնոցի պատյաններ, տոնածառներ ու տոնածառի խաղալիքներ և այլ հուշանվերներ:

Ծրագիրը հնարավորություն է տալիս կանանց ու դպրոցահասակ երեխաներին ձեռք բերել նոր մասնագիտություն, իսկ նախկինում որպես թափոն դիտվող պոլիէթիլենային տոպրակներին ստանալ երկրորդ կյանք և վերածվել կենցաղում պիտանի պարագաների: Սա զգալիորեն  լուծում է նաև միջավայրի աղտոտվատության հարցը:

Ծրագրի շրջանակներում պատրաստված իրերը համայնքին ներկայացվում են ցուցահանդես-վաճառքների ժամանակ:

Ցուցահանդես-վաճառքներից ստացված գումարը որոշ չափով աջակցում էր ծրագրի մասնակիցներին տնտեսական վիճակի բարելավման գործում և ոգևորում այդ աշխատանքների շարունակությունը:

թափոն 3,

թափոն 4

թափոն

2a3

2a3wnne8