ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ


2010NovOrd01

քահանայական ձեռնադրություն ձեռամբ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի

Եպիսկոպոսությունը Եկեղեցու նվիրապետական կարգի բարձրագույն աստիճանն է։ Նա Եկեղեցու տեսուչն է / Տիտ․ Ա 8- /, ժողովրդի առաջնորդն ու թեմի կառավարիչը։ Միայն եպիսկոպոսն իրավունք ունի Եկեղեցու բոլոր խորհուրդների ու կարգերի հետ միաժամանակ նաև ձեռնադրություն կատարելու։ Բացառությունը մեռոնի օրհնությունն է, որը վերապահված է միայն կաթողիկոսին։