ԵԿԵՂԵՑՈՒ ՆՎԻՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑԸ


12963616_477148552492785_5292791688068805544_n

Այն ունի ինը աստիճան․

Ա) դռնապանություն, Բ) ընթերցողություն, Գ) երդըմնեցուցչություն, Դ) ջահնկալություն,

Ե) կիսասարկավագություն, Զ) սարկավագություն, Է) քահանայություն, Ը) եպիսկոպոսություն, Թ) կաթողիկոսություն։

Դռնապանությունից մինչև Սարկավագությունը կոչվում են փոքր աստիճաններ, իսկ վերջին երեքը՝ մեծ աստիճաններ։ Այս փոքր աստիճանները խորհրդագործական կարգին չեն պատկանում, այլ սոսկ մասնավոր տվչություններ են Եկեղեցու ծիսական կանոնավորության համար և կազմում են դպրաց դասը։ Փոքր աստիճանները թեև վեցն են, սակայն կա նաև Սաղմոսերգուի և Ավելածուի պաշտոնը։

Դռնապան․  Եպիսկոպոսի հրամանով բացում և փակում է եկեղեցու դուռը։ Աստիճանը տրվում է Եպիսկոպոսի կողմից, եկեղեցուց դուրս, նվիրյալին հանձնելով եկեղեցու դռան բանալիները։

Ընթերցող․ Աստիճանը տրվում է եկեղեցում, դռան մոտ։ Ընթերցողի պաշտոնն է կարդալ մարգարեական և առաքելական ընթերցվածքները։ Նա պետք է հասուն անձ լինի։

Երդմնեցուցիչ․ Աստիճանը տրվում է եկեղեցու ատյանում։ Այսօր այս պաշտոնը գոյություն չունի։ Նախկինում նրա պարտականությունն է եղել․ ա Հիվանդների վրա ձեռք դնելով հրամայել դևերին դուրս գալու նրանից, բ Մկրտվողներին հրաժարեցնել սատանայից։

Ջահնկալ․ Աստիճանը տրվում է եկեղեցու դասի առջև։ Ջահնկալը պարտավոր է վառել եկեղեցու մոմերն ու ջահերը, Սուրբ Պատարագի նշխարը և բաժակը պատրաստել։

Կիսասարկավագ․ Աստիճանը տրվում է եկեղեցու առջև։ Կիսասարկավագը պարտավոր է խնկարկել, զգեստավորել պատարագիչին, սպասարկել Ս․ Պատարագի խորհուրդը և այլն։