Ս. Մեսրոպ, Ս. Սահակ Դպրատուն (Օշական)


<<Սուրբ Մեսրոպ Մաշտոց, Սուրբ Սահակ Պարթև>> դպրատունը գտնվում է Օշականում: 1997թ.-ից մինչ օրս դպրատունը ծառայում է իբրև կրթամշակութային կենտրոն: Ունի երկու հարկաբաժիններ, որոնք հագեցված են գեղեցիկ դահլիճներով և դասասենյակներով: Երկրորդ հարկում գործում է գրադարան, որտեղ կաշուրջ վեց հազար անուն գրականություն, որը հնարավորություն է տալիս ընթերցողներին օգտվելու լայնածավալ գրականությունից:
Երկրորդ հարկում կա նաև հատուկ հարկաբաժին, որ ծառայում է նկարչության և քանդակագործության տեսասրահների համար, ուր նաև հայորդաց տան, պատանի հայորդիների ձեռքի աշխատանքները, որպես արվեստի գործեր դրվում են ի ցույց այցելուների:
2010թ.-ից դպրատան մեջ գործում է <<Խրիմյան Հայրիկ>> կրթոջախը, որի դասընթացների ժամանակ, սաները ուսանում են նկարչություն, քանդակագործություն, երգեցողություն, Հայոց եկեղեցու պատմություն, ինչը մեծ խթան է հանդիսանում հայ պատանու քայլերը դեպի Մայր Եկեղեցին ուղղորդելու: Կարևոր է նշել Աստվածաշնչի նոր թարգմանության, ինչպես նաև 1500-ամյա <<Ուրբաթագիրք>> դասախոսություններն ու գիտաժողովները:
2001թ. տեղի է ունեցել <<Քրիստոնյա Հայաստան>> հանրագիտարանի կազմելու գիտխորհրդի նիստը, ինչպես նաև դասակարգման աշխատանքները:
2001թ.-ին դպրատան մեկամյա նստաշրջաններում դասախոսությունների և գիտաժողովների հիմնական թեման եղել է <<Քրիստոնեությունը Հայաստանում, որպես պետական կրոն հռչակումը>>:
2005թ. տառերի ստեղծման 1600-ամյակի շրջանակներում Հունիս-հոկտեմբեր ամիսներին, թարգմանչաց տոներին տեղի է ունեցել <<Տառատեսակների>>, <<Տառաչափության>>, <<Հնչյունաբանության>>, <<Բառակազմության>> թեմաներով գիտաժողովներ:
Ձևավորված ավանդության համաձայն, թարգմանչաց տոներին Գրողների միության անդամները տարեկան հաշվետու գիտաժողովն անցկացնում են <<Սուրբ Մեսրոբ Մաշտոց, Սուրբ Սահակ Պարթև>> դպրատանը, որի ընթացքին էլ երբեմն կատարվում է նոր հրատարակված գրքերի շնորհանդեսներ: