ԲՅՈՒՐԱԿԱՆ . Սբ. ԱՐՏԱՎԱՍԻԿ ԵԿԵՂԵՑԻ


Այժմ գյուղն ունի երկու եկեղեցի՝ Ս.Հովհաննես, որ գտնվում է գյուղի մեջ (900-931 թթ) և Արտավասիկ (Արտավազիկ, 898-914թթ), որ գտնվում է գյուղի արևելյան ծայրամասում: Ըստ 1428 թ մի ձեռագիր Բ-ում եղել է նաև Ս. Նշան անունով եկեղեցի, որը հավանաբար գտնվել է ամրոցում և անհետ կործանվել է: Արտավասիկը, որ կոչվել է Հովհաննես Ս. Աստվածածին, սրբատաշ կարմիր քարից շինված ճարտարապետական հետաքրքիր կոթող է:

Սբ. ԱՐՏԱՎԱՍԻԿ ԵԿԵՂԵՑԻ 

Արտավասիկ, Արդավազիկ, Արդավասիկ, Արդավազդիկ, Արտավազիկ, Արտավազին Տիրամոր եկեղեցի: Եկեղեցի (մատուռ) Մեծ Հայքի Այրարատյան աշխարհի Արագածոտն գավառում: Գտնվում է ՀՀ Աշտարակի շրջանի Բյուրական գյուղից 1կմ արևելք, ձորամիջին: Կառուցվել է VII դ., գմբեթավոր, խաչաձև հատակագծով, սրբատաշ տուֆաքարից շարված փոքր, բայց ակնհաճո շինություն է: Առաջին անգամ վերանորոգվել է XII դ., երկրորդ անգամ՝ 1959-60 թթ: Եկեղեցին այժմ կիսախոնարհ վիճակում է: Ըստ ավանդության  այստեղ մահացած մի ճգնավոր մնում է անթաղ և հրեշատակը նրա համար տեղ է պատրաստում ասելով՝ «Արդ ավասիկ, երթ և ամփոփեա զայն…» այստեղից էլ իբր եկեղեցին ստացել է իր Արտավասիկ անունը: Մի այլ ավանդության համաձայն, այն կառուցել է Արտավազդը, բայց փոքր լինելու պատճառով կոչվել է Արտավազդիկ:

Արտավազիկ եկեղցու թևերի թաղածածկերը և գմբեթը փլված են: Հուշարձանի արևելյան կողմում կանգուն  է XIII դարի կաթող խաչքարը:

byurakan