ԱՐՈՒՃԻ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ՏԱՃԱՐ


   Արուճ գյուղը Գտնվում է Արագածոտն մարզում:   Նախկինում ունեցել է Արուճավան, Արուջ, Թալիշ, Ուռուջ անվանումները:
1970 թ.-ից վերանվանվել է Արուճ: Ընկած է Աշտարակ քաղաքից 21կմ արեւմուտք:
Տարբեր ժամանակներում Արուճը հիշատակվում է իբրև դաստակերտ, գյուղաքաղաք: Հիշատակվում է 5-րդ դարից:
7-րդ դարում Գրիգոր Մամիկոնյան իշխանը կառուցել է Արուճի մայր եկեղեցին:    Կառուցվել է բերդ` 13-14 դարերում: Գյուղի հյուսիսում գտնվում է Արուճի քարավանատան մնացորդները:
Արշակունիների թագավորության օրոք եղել է արքայական զորակայաններից մեկը:
Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 1220 մ բարձրության վրա:
Սբ. Գրիգոր Տաճարը կառուցվել է 666 թվականին, որտեղ էլ Գևորգ Գառնեցի կաթողիկոսը Գրիգոր Մամիկոնյան  իշխանի, իշխանական թագադրման արարողակարգն է կատարել:
Կառուցված է կարմրադարչնագույն տուֆ քարից: Բազիլիկ կենտրոնագմբեթ եկեղեցիների դասին է դասվում: միջնադարյան հրաշալի ճարտարապետական կոթողներից է համարվում Արուճի Սբ. Գրիգորի տաճարը:
Արուճի Սբ. Գրիգոր տաճարի տարբեր հատվածներում առկա է արձանագրություններ, ներսի հատվածում որմնանկարներ, շրջակայքում խաչքարերի բեկորներ:

 image00 image01 image02 image03