Արուճի Սբ. Գրիգոր տաճար


Sb. Grigor2

Արուճ գյուղը Գտնվում է Արագածոտնի մարզում:

Նախկինում ունեցել է Արուճավան, Արուջ, Թալիշ, Ուռուջ անվանումները:

1970 թ.-ից վերանվանվել է Արուճ: Ընկած է Աշտարակ քաղաքից 21կմ արեւմուտք:

Տարբեր ժամանակներում Արուճը հիշատակվում է իբրեւ դաստակերտ, գյուղաքաղաք:

Հիշատակվում է 5-րդ դարից: 7-րդ դարում Գրիգոր Մամիկոնյան իշխանը կառուցել է Արուճի մայր եկեղեցին: Կառուցվել է բերդ`13-14 դարերում: Գյուղի հյուսիսում գտնվում է Արուճի քարավանատան մնացորդները: Արշակունիների թագավորության օրոք եղել է արքայական զորակայաններից մեկը:

Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1220 մ բարձրության վրա:

Սբ. Գրիգոր Տաճարը կառուցվել է 666 թվականին, որտեղ էլ Գևորգ Գառնեցի կաթողիկոսը Գրիգոր Մամիկոնյան իշխանի, իշխանական թագադրման արարողակարգն է կատարել:

Կառուցված է կարմրադարչնագույն տուֆ քարից:Բազիլիկ կենտրոնագմբեթ եկեղեցիների դասին է դասվում: միջնադարյան հրաշալի ճարտարապետական կոթողներից է համարվում Արուճի Սբ. Գրիգորի տաճարը:

Այսօր, տարբեր հնագիտական խմբեր են աշխատում թե Սբ. Գրիգոր Տաճարի և թե տաճարի շրջակայքում գտնվող արքունական պալատի և Սբ. Աստվածածին եկեղեցինրի վրա:

 

 
Sb.Grigor3Sb grigor4