Առաջնորդ


Mkrtich episkopos Proshyan 2009-minch aysor

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը (ավազանի անունով Հայկ) ծնվել է 1975թ. օգոստոսի 13-ին Էջմիածին քաղաքում:
1981-1992թթ. սովորել է Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան համար 4 միջնակարգ դպրոցում:
1985-1990թթ. սովորել է Էջմիածնի Ե. Թադեւոսյանի անվան նկարչական դպրոցում:
1991-1993թթ. եղել է ՀԵԵՄ Էջմիածնի մասնաճյուղի ատենապետ:
1993-1998թթ. սովորել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում:
1998-1999թթ. ուսումը շարունակել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի Զ լսարանում:
1999թ. մայիսի 23-ին ձեռնադրվել է սարկավագ` ձեռամբ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի:
1999-2001թթ. աշխատել է Հայ Եկեղեցու ՔԴՔԿ-ում, իբրեւ կրոնի ուսուցիչների պատրաստման գրասենյակի պատասխանատու:
2000թ. Գեւորգյան հոգեւոր ճեմարանում պաշտպանել է ավարտաճառ` «Խոսրով Անձեւացու «Պատարագի մեկնության» աստվածաբանությունը» թեմայով:
2001թ. գրաբարից թարգմանել եւ տպագրել է Խոսրով Անձեւացու «Պատարագի մեկնություն» աստվածաբանական գործը եւ Վարդան Այգեկցու «Խրատ բոլոր քահանաներին» քարոզխոսական երկը:
2001թ. հունվարի 14-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա` ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի:
2001- 2003թ. սովորել է Լիցցի (Leeds) Համալսարամում (UK)` ստանալով BA (with Honours) աստիճան: Միեւնույն ժամանակ եղել է Մանչեստրի հայկական համայնքի այցելու հովիվը:
2003-2004թթ. սովորել է Քարդիֆի (Cardiff) համալսարանում (UK)` ստանալով MTh (with distinction) աստիճան: Թեման Classical Redemption and Feminist Theology: Does Feminist Theology “de-soteriologises” Christian doctrine?
2004թ. հոկտեմբերի 1-ից Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչի պաշտոնակատար:
2005թ. նշանակվել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչ, պաշտոնավարելով` 2008թ. մարտի 1-ը:
2004-2008թթ. Վարդապետական Աստվածաբանություն է դասավանդել Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցում եւ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում
2006թ. պաշտպանել է «Ֆեմինիստ փրկաբանության վերլուծության փորձ» վերնագրով վարդապետական թեզը եւ Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանի ձեռամբ արժանացել մասնավոր վարդապետական գավազանի:
2007-2008թթ. սովորել եւ ավարտել է ԵՊՀ-ին կից Երեւանի քաղաքականության դպրոցը:
2008թ. մարտի 19-ից Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի բարձր կարգադրությամբ նշանակվել է ԱՄՆ-ի Արեւելյան Թեմի, Ֆիլադելֆիայի Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ եկեղեցու առժամյա հոգեւոր հովիվ:
2009թ. սեպտեմբերի 1-ից Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի բարձր կարգադրությամբ նշանակվել է Արագածոտնի Թեմի Առաջնորդական տեղապահ:

2010թ.-ին ձեռնադրվել է եպիսկոպոս և նշանակվել Արագածոտնի թեմի առաջնորդ: