Ապրիլի 27-ին Հերացի 18ա հասցեում բացվեց Հայ-դանիական առաքելություն ՀԿ-ի նոր գրասենյակը


Ապրիլի 27-ին Հերացի 18ա հասցեում բացվեց Հայ-դանիական առաքելության ՀԿ-ի նոր գրասենյակը, որին ներկա եղան Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմից հոգևոր սպասավորներ Տեր Մամբրե քհն․ Պատուրյանը, Տեր Փառեն քհն․ Առաքելյանը և Տեր Թադե քհն․ Թաղմազյանը: Ներկա էին կազմակերպության թե’ դանիացի, թե’ հայաստանյան ներկայացուցիչներ, երեցկանայք, աստվածաբանական ֆակուլտետի ուսանող-կամավորներ, Արարատյան Հայրապետական թեմից՝ Տեր Բաբկեն քահանան: Կատարվեց Տնօրհնեքի կարգ, ապա ներկաները փոխանակվեցին մտքերով, ցանկություններով։