ԱՊԱՐԱՆԻ ՀՈԳԵՒՎՈՐ ՀՈՎՎՈՒԹՅՈՒՆ


ԱՊԱՐԱՆԻ ՀՈԳԵՒՎՈՐ ՀՈՎՎՈՒԹՅՈՒՆ
Տեր Սարգիս քահանա Սարգսյան

Գյուղ Սարալանջ

 

 

 

Սուրբ Աստվածածին եկեղեցի: Կառուցվել է 1800-ական թթ. կեսերին: Խորհրդային շրջանում վերածվել է պահեստի: 2007թ-ին համայնքի ջանքերով նորոգվել է և սպասում է վերաօծման:

Գյուղ Լուսագյուղ

Սուրբ Աստածածին Եկեղեցի:Կառուցվել է 1887թ-ին:Գտնվում է վերանորոգման փուլում:

Սուրբ Վիրիվանք   կամ   Սուրբ  Թուխ Մանուկ

Գյուղ Նիգավան
Սուրբ Ստեփանոս Եկեղեցի

Կառուցվել է 19-րդ դարի կեսին: 1904թ.-ին Հակոբ Անտոնյանի կողմից նորոգվել է և փոխվել ծածկը: Խորհրդային շրջանում վերածվել է պահեստի: Վերջին տարիներին հիմնովին վերանորոգվել է Ադամյանների ընտանիքի հովանավորությամբ և առաջիկային պատրաստվում է վերաօծման:

Գյուղ Վարդաբլուր
Սուրբ Դանիել Եկեղեցի

Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղը հիմնադրվել է 1928 թվականին: Մի քանի տարի անց Արևմտյան Հայստանից գաղթած գյուղի բնակիչները, լինելով քրիստոնյա և հավատացյալ ժողովուրդ, իրենց ուժերով կառուցում են հողե պատերով և հողե ծածկով աղոթատեղի,որի ներսում ամփոփված էր Սուրբ Դանիելի հիշատակման քարը: Հետագայում` 1867թ.-ին բնակիչները ընդարձակում են մատուռը, անվանում են Սուրբ Դանիել եկեղեցի և Ավետիս Մարգարյանին ընտրում գյուղի քահանա: Իսկ 1911 թ.-ին գյուղացիները իրենց ուժերով ամբողջովին վերանորոգում են եկեղեցու պատերը, կառուցում են փայտե գերաներով ծածկը, որը մինչև հիմա ծածկում է եկեղեցու տանիքը: Տարեց գյուղացիների պատմելով 1929-1941 թթ. եկեղեցին ստալինյան ռեժիմի ճնշումների պատճառով դարձել է հացահատիկի պահեստ:Բայց նրանք պատմում են,որ երբ եզները լծած սելերով հացահատիկը ցանկանում էին հասցնել եկեղցի,եզները կանգնում և առաջ չէին գնում:Մարդիկ ստիպված շալակով հացահատիկը տեղափոխում էին պահեստ և ամեն անգամ ներս մտնելիս խաչակնքում էին,աղոթում,Սուրբ Դանիելից ներողություն խնդրում նոր միայն դուրս գալիս եկեղեցուց:
1999 թվականին Վարշամ Սարդարյանի կողմից հին փայտե դռան վրա հավքվում է փայտե նախշազարդ նոր դուռ,իսկ երբ հարցրեցինք,թե դուռը ինչու ամբողջովին չի փոխվել,տարեցները հին դռան հետ կապված մի պատմություն պատմեցին, որ հարևան գյուղից մեկը գալիս եկեղեցու դուռը գողանում է և շալակած ուզում է տանել իր տուն,բայց երբ հասնում է տեղ ուզում է դուռը շալակից իջեցնել դուռ մեջքից չի պոկվում,վախեցած և ստիպված նորից հետ է գալիս հասնում եկեղեցու մոտ նոր մայն դուռը շալակից պոկվում է:
2001 թվականին Վարշամ Սրդարյանի կողմից վերանորոգվում է եկեղեցու շիֆրե տանիքը և տանիքի ջրահեռացման համակարգը:
2002 թվականին Սևակ Ալեքսանյանի հովանավորությամբ վերանորգվում և ամրացվում է եկեղեցու պատերը:
2012 թվականին Վահրամ Մկրտչյանի հովանավորությամբ ամբողջովին փոխվում և վերանորոգվում է շիֆրե տանիքը:
2013 թվականին Սևակ Ալեքսանյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ, վարպետ Արծրուն Հակոբյանի կողմից կառուցվում է եկեղեցու զանգակատունը,որի կառուցման աշխատանքները ավարտվում են 2014 թվականին:

Գյուղ Գեղաձոր
Սուրբ Գևորգ Եկեղեցի

Գյուղի հիմնադրման ժամանակ՝1920-ական թթ. կառուցվել է փոքրիկ մատուռ սրբատեղի:
1946 թ-ին վերակառուցվել է և անվանակոչվել Սուրբ Գևորգ:

Գյուղ Մելիքգյուղ
Սուրբ Հովհաննես Եկեղեցի

Կառուցվել է1891թ-ին:Խորհրդային շրջանում վերածվել է պահեստի:1980-ական թթ. օգտագործվել է որպես թանգարան:1991թ-ին Վարպետ Ավետիք Քոչարյանի և գյուղապետ Աշոտ Կարապետյանի գլխավորությամբ և համայնքի հանգանակությամբ նաև համագյուղացի Վլադիկ Մկրտչյանի օժանդակությամբ սկսվում է եկեղեցու վերանորոգումը: Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայությամբ և Գերաշնորհ Տ. Գրիգորիս եպս .Բունիաթեանի ձեռամբ 1995թ-ին եկեղեցին վերաօծվում է:

Գյուղ Բերքառատ
Սուրբ Նշան Եկեղեցի

Կառուցվել է2010-2011թթ.Արսեն Արտաշեսի Ամիրխանյանի հովանավորությամբ: Օծվել է Գերաշնորհ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի ձեռամբ, 2011թ.օգոստոսի 13-ին
: