ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ


Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու երրորդ խորհուրդը ապաշխարությունն է:

​Մարդ արարածը մեղանչական է: ԹեւՄկրտության եւ Դրոշմի խորհուրդներով նասրբվում է իր մեղքերից եւ որդեգրվում Աստծուն, սակայն բազմիցս մեղանչում է եւ երբանդրադառնում է իր մեղքերին, զղջում եւ լաց էլինում, այսինքն՝ ապաշխարհում է, ապա Աստվածներում է նրան, եւ վերահաստատվում է նրաորդեգրությունը:

​Ապաշխարել նշանակում է հեծել, ցավել, այսինքն՝ զղջումով լաց լինել կատարածհանցանքի կամ մեղքի համար:

​Երբ մեղավորն էապես ճանաչում է իր մեղքերիծանրությունն ու դրանց հետևանքը, այնժամանակ պետք է զգաում է նաև զղջման ևխոստովանության անհրաժեշտությունը։

​Մարդու հոգեկան կյանքում կատարված այսփոփոխությունը խորհուրդ է:

​Ապաշխարության խորհուրդը կարեւոր է հատկապես մեր օրերում, որովհետեւ շատ մարդիկ, ովքեր մեծ մեղքեր չեն գործել, իրենց անմեղ են կարծում։ Այս գիտակցությունը վտանգավոր է, քանի որ անմեղ մարդ չկա։ Այս կերպ մտածող մարդիկ մերժում են Քրիստոսի փրկագործությունը և թեթեւամտորեն են նայում այդ ամենին՝ մտածելով, որ այդպես էլ կարող են ապրել։ Սակայն նրանք երբեք մեղքերի թողություն չեն ունենա, չեն վայելի իրական երջանկության բերկրանքը։ Դրա համար էլ Տերն Ավետարանում ասում է, որ «մաքսավորներն ու պոռնիկներն ավելի շուտ պիտի հասնեն արքայություն» (Մատթ. ԻԱ 31), այսինքն՝ մեծամեծ մեղավորներն ավելի շուտ կգիտակցեն իրենց մեղավորությունն ու դարձի կգան, քան իրենց արդար համարող մեղավորները։ Աստծու առջեւ ավելի մեծ արժեք ունի իմաստուն մեղավորը, քան տգետ «արդարը»։ Աստված է մարդկանց դարձի բերողը, սրտերը քննողը եւ յուրաքանչյուր մարդու դարձի է բերում մի ճանապարհով։ Մարդը մեղավոր լինելու գիտակցությանը կարող է գալ Ավետարանի պատվիրանների, հայրերի խրատների միջոցով՝ խորապես ճանաչելով իր մեղավոր վիճակը, հասկանալով, թե որքան ցավ ու վիշտ է պատճառել Աստծուն, որովհետեւ ամեն անգամ մեղք գործելով՝ վերստին խաչում ենք Նրան։

​Շատերը պիտի մտածեն, քանի որապաշխարությունը մեղքերից սրբվելու միջոց է, մարդը կարող է գիտակցաբար մեղանչել, հետոապաշխարել ու սրբվել: Այսպես մտածողներ եղելեն եւ հիմա էլ կան:Սակայն այսպես մտածելնարդեն իսկ մեղք է եւ ներելի չէ որեւէ պարկեշտմարդու: Քրիստոնեական կրոնի սկզբունքն է՝աստվաղային որդեգրության շնորհը կենդանիպահել մտքում եւ հոգում:Եվ եթե քրիստոնյան, հակառակ իր անկեղծ ջանքերի, որեւէ կերպմեղանչի եւ զգա, որ մեղքով արատավորվել է իրքրիստոնեական նկարագիրը, ապա կարող էապաշխարել եւ թողութուն ստանալ:Իսկ եթեգիտակցաբար եւ դիտմամբ մեղանչի, ապակչարաշահի Աստծո ներողամտությունը, որըինքնին ծանր մեղք է, եւ այս դեպքումապաշխարությունը կեղծ կլինի: Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ «հույսով մեղանչողն անհույս կմեռնի»։

​Աստված չի կամենում մեղավորիմահը:Անսահման եւ անբավ է Նրա գթությունը: Բայց սա պատճառ չէ, որ քրիստոնյան չարաչարսխալ հասկանա աստվածային գթությաննշանակությունը: Ընդհակառակը, նրա պարտքն էարթուն եւ պատրաստ գտնվել ամեն միպատահականության եւ փորձության դեմ՝ մեղքիհրապույրներով չտարվելու համար:Հետեւաբարմեղանչողը պետք է.

​ա) Սրտանց զղջա իր գործած մեղքերի համարեւ վճռի այլեւս չմեղանչել,

​բ) Ջերմեռանդությամբ եւ երկյուղածությամբաղոթի, քանզի աղոթքը չմեղանչելուամենագործնական միջոցն է: Ճշմարիտ աղոթողըմեղք չի գործում եւ չի կարող գործել, խոստովանիԱստծո առջեւ եւ թողություն խնդրի, որովհետեւԱստծո համբերությունն ու քաղցրությունըմեղավորին առիթ են ընձեռում ապաշխարելու եւարդարանալու [տե'ս Հռոմ. Բ4]:

​գ) Միշտ հիշի, որ ինքը փրկվել է ՀիսուսՔրիստոսի Արյունով եւ պարտավոր է հետեւել Նրաանմեղ կյանքին:

Ի՞նչ է խոստովանությունը:

​Երբ մարդը խորապես գիտակգում է իրկատարած սխալը, ընդունում այն եւհայտարարում իր խղճմտանքի, Աստծո եւԵկեղեցու առջեւ, սա կոչվում է խոստովանություն, որին անմիջապես եւ անպայման հետեւում էապաշխարությունը:

Ինչպես տեսնում ենք տրվածբացատրություններից, խոստովանություննամենից առաջ կատարվում է մարդու խղճմտանքիմեջ՝ դառնալով ապաշխարության հիմքը. այլխոսքով, հնարավոր չէ ապաշխարել առանցխոստովանելու:

​Խոստովանությունը էական է, որովհետևմեղավորը դրանով է արտահայտում իրգործնական զղջումը (Եսայի Գ 26)։ Առանցխոստովանության, այսինքն՝ առանց մեղքերըանկեղծորեն  և հավատքով խոստովանելու, անհնար է ապաշխարել։ Խոստովանանքինհաջորդում է հատուցումը կամ կրած պատիժը՝սահմանված Եկեղեցու կողմից, համաձայնմեղավորի հանցանքների՝ շատության ևծանրության։ Այստեղ էական մտածումն այն է, որմեղավորն իր մեղքերը խոստովանելուց հետո, հարկ է, որ կրի նաև համապատասխան պատիժ, չարչարակից լինի Քրիստոսին, որպեսզի հետո ս. Հաղորդությամբ թողություն ստանա:

​Խոստովանությունը տեղի է ունենումեկեղեցոում, քահանայի առջև ծնրադիր վիճակով։Կարդացվում է «Մեղայ ԱմենասուրբԵրրորդության» աղոթքը, և ապա մինչ թողությունը խոստովանում իր գործած մեղքերը:

​Մեր Եկեղեցում ընդուված է խոստովանության երկու կերպ. անհատական և ընդհանրական:

​Ընդհանրական խոստովանությունն ընդհանուր զղջումի մի կարգ է, որը կատարվում է սուրբ Հաղորդությանը մոտենալուց առաջ։ Ընդհանրական խոստովանությամբ մենք մաքրվում ենք մեր մեղքերից, թոթափում մեր հոգու փոշին, սակայն մարդու հոգու բժշկությունը դրանով չի իրականանում։ Իրական բժշկություն տրվում է անհատական խոստովանությամբ։ Սբ Գրիգոր Տաթեւացին ասում է, որ 40 օրվա պահքն առանց խոստովանության չի հավասարվի 1 օրվա պահքին՝ խոստովանությամբ։ Պետք է խոստովանել բոլոր մեղքերը, որպեսզի հիվանդությունը ճիշտ ախտորոշվի։ Կարեւոր  է նաեւ, որ ապաշխարողը ճիշտ կատարի քահանայի հաստատած ապաշխարությունը, որպեսզի հոգին բժշկվի։

​Խոստովանությունը չպետք է հետաձգել։ Հիշենք, որ զղջումն ու ապաշխարությունը միայն այս կյանքում է հնարավոր։ Ըստ սբ Գրիգոր Տաթեւացու՝ մարդն ունի երեք հասակ՝ երիտասարդություն, միջին տարիք եւ ծերություն։ Եթե մարդը երիտասարդ տարիքում է հաղթահարում մեղքը՝ կամավորապես ապաշխարելով, աղոթելով, ուխտագնացությունների գնալով, երկրպագություն անելով, մեծ վարձք կունենա, սակայն ծերության ժամանակ ապաշխարությունն ակամա է, քանի որ «ոչ թե ծերն է թողել մեղքը, այլ մեղքը՝ ծերին», հետեւաբար վարձքն էլ ակամա կլինի։ Ուրեմն պետք է երիտասարդ ժամանակ ապաշխարել, երբ կարող ես, ի՞նչ գիտես, որ վաղը կկարողանաս պահք պահել, աղոթել… Եվ քանի որ Սուրբ Հոգին է մարդուն զղջում տալիս, ապա մերժելով զղջումն ու ապաշխարությունը՝ հայհոյում ենք Սուրբ Հոգու դեմ (տե՛ս Մատթ. ԺԲ 31), ծաղրում ենք փրկությունը։ Բայց Տերը ողորմած է եւ այս ամենից հետո էլ փրկության հնարավորություն է տալիս մարդուն, որպեսզի վերջինս արդարանա ու փրկվի։

​Աշխարհական, թե հոգեւորական, մեր բոլորիպարտքն է աշխատել մաքուր լինել մեր խղճի եւԱստծո առջեւ, սիրով եւ լայնախոհ հոգով հարգելմեր սուրբ Եկեղեցու կարգն ու կանոնը:

​Ցավոք, շատերը չգիտեն խոստովանության եւապաշխարության նշանակությունը եւ չեն զգումդրանց պետքն իրենց կյանքում, կան նաեւայնպիսիք, ովքեր դրանք համարում են ձեւական, հետեւաբար՝ ավելորդ բաներ: Սակայն դրանք չենկարող ավելնորդ բաներ լինել, քանի որ մարդուամբողջ կյանքե լի է վայր ի վերումներով, թե’ հոգեւոր, թե’ աշխարհիկ: Ամեն վերելք լի է անկումապրելով, վտանգով եւ ընդհակառակը՝ ամենանկում հույսն ունի վերելք ապրելու: Հետեւաբար, ապաշխարությունը, զղջումը, խոստովանությունըմարդու ամբողջ կյանքի համար են: ​Չարաչարմոլորված են նրանք, ովքեր կարծում են, թե իրենքապաշխարել վերջացրել են եւ այլեւս փրկված են: Ո’չ, ապաշխարությունը տեւական ուղեկից պիտիլինի մարդու կյանքում մինչեւ իր մահվան ժամը: Շատ մեծանուն սրբեր եւ անապականսրբակենցաղ հայեր, ովքեր իրենգ կյանքնանցկացրել են հոգեւոր կյանքի մեջխոստովանությամբ, ապաշխարությամբ, զղջումովեւ սրբությամբ իրենց մահվան մահճում, իրենքիրենց համարել են ոչ ապաշխարած եւ ոչ էլ երկնքիարքայության արժանի:

Տ. Հայկ քահանա Սահակյան

Թալին քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հովիվ