ԱՇՏԱՐԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ. ՍՊԻՏԱԿԱՎՈՐ Սբ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ԾԻՐԱՆԱՎՈՐ Սբ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ


Ք. Աշտարակ

1. ԾԻՐԱՆԱՎՈՐ Սբ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ  (հարակից հողատարածք չունեն)

Աշտարակ քաղաքի արևելյան եզրի գետամերձ ժայռի պռնկին, առեղծվածային խորհրդատվությամբ մեկնված է Ծիրանավոր  Ս. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է V դ., եռանավ բազիլիկաների ոճով:

18-րդ դ. եկեղեցին ամրացնելու նպատակով կառուցվել են նրա արտաքին կրկնապատերը: Տեղացիները Ծիրանավոր Ս. Աստվածածին  եկեղեցին ու շրջակայքը անվանում են «Բերդաթաղ»:

Եկեղեցին եռանավ բազիլիկա է՝ արևելյան զույգ ավանդատներով: Ծիրանավոր Սբ. Աստվածածին  եկեղեցու կրկնապատերը եզակի դեպք չէ և հանդիպում է Փարպիի ու Աշնակի (Թալին) IV-Vդարերի բազիլիկ եկեղեցիներում ևս:

Ծիրանավոր Սբ. Աստվածածին  եկեղեցին ավերվել է XIX դ. և այլևս չի վերականգնվել:

ՍՊԻՏԱԿԱՎՈՐ Սբ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցին (XIII-XIV դդ.) քառանկյուն հատակագծով, թաղակապ  ծածկով կառույց է և գտնվում է Աշտարակ քաղաքի «Բերդաթաղում»` քարաժայռի գագաթին` խոնարհված վիճակում:

Եկեղեցին շարված է դեղնածիրանագույն վառ քարերով:

Մարիամ աստվածամոր անվանակիր Սպիտակավոր Սբ. Աստվածածին փոքր եկեղեցին կանգնեցված է քաղաքի հարավ-արևելյան ժայռապռնկին:

Մեզ հայտնի է, որ Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցին ունի նաև Ամենափրկիչ  անվանումը:

Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցին խորհրդային տարիներին ունեցել է մասնակի վերաննորոգություն . սույն կարգերի փլուզումից հետո ոչ մի աշխատանք չի կատարվել:

ngar ngar5 ngar6 ngar7 ngar8