Այցելություն Հերոս Հրամանատարին


2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3:00-ին սկսվեց Արցախյան պատերազմի նոր փուլը կամ Քառօրյա պատերազմը, որը դադարեց ապրիլի 5-ի կեսօրին՝ ժամը 12:00-ին հաստատված հրադադարով:

Դեռ թարմ են արյունահեղ մարտերի արձագանքները: Ավելին, թշնամին՝ մեր թույլատրած հրադադարից  կարծես ավելի լկտիացած, անընդհատ խախտում է հրադադարի ռեժիմը:

default_29

Մայոր Էդիկ Մալոյանը

Այդ օրերին շատերն աչքի ընկան իրենց սխրանքներով, հայրենասիրությամբ, մարտական բաձր պատրաստվածությամբ,  ցավոք շատերն ընկան իբրև հերոսներ, բայց շատերն էլ՝  մեր կոքին են: Այս հերոսներից է նաև Մայոր Էդիկ Մալոյանը: Նա իր սակավաթիվ զորախմբով հետ մարտի է դուրս եկել հակառակորդի 150-հոգանոց խմբի դեմ ու կարողացել վերադարձնել գրավված մարտական դիրքը։

Ապրիլի 2-ի գիշերը ՊԲ N զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար Էդիկ Մալոյանին տեղեկացրել են, որ հակառակորդը հարձակում է գործել:

Էդիկն ու իր 5 մարտիկները, որ պետք է հետ բերեին գրավված դիրքերից մեկը, չեն պատկերացրել, որ հակառակորդի ուժերն անեհամեմատելիորեն գերազանցում են իրենց փոքրաթիվ խմբին: Երբ մոտեցել են դիրքին, հասկացել են, որ գործ ունեն հակառակորդի 150 հոգանոց խմբի հետ, սակայն վերադառնալու որոշում չեն կայացրել, որոշել են մնալ ու մարտ մղել: Հակառակորդի հետ մեկուկես ժամ փոխհրաձգություն է տեղի ունեցել իրարից 30 մետր հեռավորության վրա: Էդիկն ու իր մարտիկները շրջանցել են դիրքը, հարվածել են աջ թևից ու անակնկալի բերել հակառակորդին: Նրանց գրոհից խուճապի են մատնվել, նահանջել: Էդիկին ու իր մարտիկներին հաջողվել է հետ բերել դիրքը:

Այդ դիրքում նախքան Էդիկի ու իր մարտիկների հասնելը հակառակորդի հետ մարտ է մղել կապիտան Արմենակ Ուրֆանյանի ղեկավարած վաշտը՝ փոքրաթիվ զինվորներով: Դիրքը պաշտպանելիս արկի պայթյունից զոհվել են կապիտան Ուրֆանյանն ու շարքային Քյարամ Սլոյանը, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը, Ռոբերտ Աբաջյանը: Ռոբերտ Աբաջյանը մինչեւ հնարավոր վերջին պահը մարտ է մղել եւ վերջում իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների պայթեցրել նռնակով՝ չհանձնվելով նրանց:

13382225_1001706183271003_1156375665_n

Տ. Հայկ քահանա Սահակյանն ու մայոր Մալոյանը

Մայոր Էդիկ Մալոյանը ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով / ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Մալոյան Էդիկ Մկրտչի -․ 2016թ. ապրիլի 2-ին 5 հոգուց բաղկացած խմբով գրոհել և հետ է գրավել հակառակորդի կողմից զբաղեցված ՊԲ N զ/մ N 116 մարտական դիրքը, որի ժամանակ դիպուկ կրակոցներով ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժերը և ստիպել նրան նահանջել դեպի ելման դիրքերը/:

13393091_1001703986604556_228127793_n - с эффектами

Մայոր Մալոյանը՝ աջից երկրորդը, նրա կողքին ձախից՝ Ցվետանա Պասկալևան

Սույն թվականի հուիսի 2-ին Թալին տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Հայկ քահանա Սահակյանն այնցելելեց մայոր Էդիկ Մալոյանի ընտանիքի անդամներին, վերջիններիս համար մեծ տոն էր․ ոչ միայն պիտի կատարվեր տնօրհնության , այլև՝ մատաղի արարողություն: Այդ օրը բազմաթիվք էին այցելել Մալոյաններին։ Արարողությանը մասնակցում էր նաև Ցվետանա Պասկալևան, ով 1995-1997թ.-ին Հայաստանի ազգային հեռուստատեսության եթերից վարել է Արցախի անցյալին և ներկային նվիրված «Իմ թանկագին ողջեր և մեռածներ» հաղորդաշարը,  2001 թվականին նկարահանել է Շուշիի ազատագրմանը նվիրված «Ոգի և հավատ» փաստավավերագրական ֆիլմը, 2014 թվականից Հանրային հեռուստաընկերությամբ վարում է արցախյան գոյամարտին և նրա հերոս մասնակիցներին նվիրված «Նվիրյալները» հաղորդաշարը:

Տեսանյութ/ Նվիրյալները. Էդիկ Մալոյան/: