Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացը


Այսօր  Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Խաչվերացը` հինգերորդ տաղավար տոնը: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:  Տոնը մեծ շուքով նշվեց Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում,ուր եկել էին բազմաթիվ ուխտավորներ։ Տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Ապարանի տարածաշրջանի հոգևոր հովիվ ՝Տեր Մուշե քահանա Վահանյանը։  Պատարագի ավարտին ,հանդիսավոր թափորի ուղեկցությամբ ,ծաղիկներով զարդարված Սուրբ Խաչը դուրս բերվեց եկեղեցուց և կատարվեց անդաստանի արարողություն։FB_IMG_1537113221211 FB_IMG_1537113331200-2 FB_IMG_1537113218624 FB_IMG_1537113214085 FB_IMG_1537113261846 FB_IMG_1537113267828 FB_IMG_1537113352424 FB_IMG_1537113234417 FB_IMG_1537113274540 FB_IMG_1537113360799-2