Ամուսնալուծության պատճառները և հետևանքները


Ter Hayk

Ամուր Եկեղեցի, ամուր պետություն ունենալու համար նախ անհրաժեշտ է ունենալ ամուր ընտանիք: Բոլոր ժամանակներում ամուսնալուծությունը հասարակության ցավալի խնդիրներից մեկն է եղել: Խնդիր, որի լուծման կարիքն այսօր բոլորն ունեն, քանի որ այն գնալով ավելի ու ավելի է շատանում և խոչընդոտում է առողջ հասարակություն ունենեալու: Այսօր ավելի մեծ թվով ամուսնալուծություններ են գրանցվում, քան նախկինում:

Ամուսնությունն այր և կնոջ սիրով և հոժարությամբ միությունն է, որի նպատակը մարդկային երջանկությունն ու որդեծնությունն է: Հետևաբար եթե ամուսնությունն իբրև մի նոր անբաժանելի էություն երկու անհատականությունների միությունն է, ապա ամուսնալուծությամբ այդ միությունը քայքայելը, նույն է, ինչ որ մի երեխայի երկու մասի բաժանել` գոհացում տալու մայր հավակնող երկու կանանց պահանջներին: Երբ մի տղամարդ ամուսնանում է մի կնոջ հետ, տեսականորեն նրանց բաժանումը դառնում է անհնար, ինչպես անհնար է ձվի դեղնուցն առանձնացել սպիտակուցից, երբ դրանք արդեն խառնաված են իրար, այնպես էլ մեզ համար պետք է անհնար դառան ամուսինների բաժանումը: Այսինքն Աստուծո օրհնությամբ միացած ամուսններն ինչպես խորանի առաջ խոստանում են ամեն պարագայում` հիվանդության, աղքատության, նեղության և այլ համգամանքներում տեր և հնազանդ լինել միմյանց, այնպես էլ պարտավոր են ողջ կյանքի ընթացքում սիրով և հոժարությամբ միմյանց լրացնել, որպեսզի կարողանան երկուսով պայքարել փորձությունների դեմ` ամուր ընտանիք ստեղծելու համար:

Առկա է այն մտավախությունը, որ ներկայիս պայմաններում օրհնված քրիստոնեական ամուսնությունների մեծ մասը, ապագա ամուսնալուծության նախապատրաստությունն են միայն:

Որքան էլ հոգևորականներն ու հոգեբանները փորձեն պնդել, որ ամուսնալուծությունը մեղք է համարվում, որ այն խոչընդոտում է առողջ հասարակություն ունենալուն, այնուամենայիվ ամուսնալուծության դեպքեր գրանցվում են, դեռ ավելին` օրեցօր ավելանում է դրանց թիվը:

Սակայն հարց է առաջանում. արդյոք որո±նք են ամուսնալուծությանը նպաստող պատճառները, հնարավոր չէ± դրանք կանխել, հնարավոր չէ± այլ ելք գտնել: Այսպես առաջանում են մի շարք անպատասխան հարցեր:

Անվիճելի է, որ ամուսնալուծության հիմնական և կարևորագույն պատճառներից առաջինը մեր նյութապաշտությունն է: Յուրաքանչյուր մարդ, ով Աստծուն չի պաշտում իր ամբողջ հոգով, սրտով և էությամբ, անխուսափելիորեն ենթարկվում է մամոնայի հարձակումներին, որի ազդեծության տակ զրկվում է բարոյականությունից և ամուր ընտանիքից: Այսօր բազմաթիվ ամուսնալուծությունների պատճառ են դարձել ֆինանսական խնդիրներում թույլ տված խելահեղությունները, միջոցների անխնա մսխումը, կամ, ինչու չէ, դրանց նկատմամբ ագահությունը, ընտանեկան փողի և եկամուտի վերաբերյալ ամեն տեսակի վեճերը:

Ցանկացած խնդրի լուծման համար պատմաբաններն առաջարկում են օգտագործել անցյալի փաստերը, համեմատականներ անցկացնել հնի և նորի միջև և փորձել գտնել ճշմարիտը: Առաջին ընտանիքի ներկայացուցիչները` Ադամն ու Եվան, որոնք չգիտեին, թե դրամն ինչ է, երջանիկ չէի±ն արդյոք: Երջանիկ էին: Անշուշտ, կլինեն մարդիկ, որոնք կասեն, թե մենք ևս երջանիկ ենք, բայց ուտելու, հագնելու, տուն ունենալու խնդիր ունենք: Պատասխանը մեկն է. յուրաքանչյուր մարդ, ով փորձում է իր կարողության չափ աշխատել, Աստված օրհնում է իր ընթացքն ու իր ընտանիքը և մեկը հազար դարձնում: Բայց երբ առանց ջանք թափելու ցանակնում ենք ամեն ինչ ունենալ տուն, մեքենա և այլն, այդ ժամանակ զրկվում ենք անգամ նրանից, ինչ էլ որ ունեինք:

Այսօրվա պայմաններում մեծ չարիք է կայուն ընտանիքի համար գործազրկությունը, որը նյութական խնդիր լուծելուց բացի դիպչում է ընտանիքի բարոյական հիմքերին` նսեմացնելով հայրական արժանապատվությունը, կնոջը զրկելով ամուսնու հոգածու խնամատարությունից, երեխաների հոգում ծնելով անլիարժեքություն և մերժված լինելու զգացում: Անվիճելի է, որ պահանջն ու անգործությունը բարեբեր հող են դառնում հարբեցողության, թմրամոլության, հանցագործության համար, որոնք նույնպես սուր ծայրով ուղղված են ընտանիքի խաղաղության ու երջանկության դեմ:

Կարելի է պարզապես հատորներ գրել նրանց մասին, ովքեր ամուսնական դժբախտությունների պատճառով փորձել են ապավինել ոգելից խմիչքներին: Հարբեցողությունը մարդու բանականությունն ապականող թույն է, որը եթե նույնիսկ չի սպանում, գոնե մթագնում է մտքի լույսը, և հարբեցողը կույրի պես չի կարողանում տեսնել բարեկամին ու թշնամուն, և խուլի պես չի կարողանում լսել խրատներ: Իսկ այսօր քանի± ամուսնալուծությունների վճիռներ կայացվում են խմիչքի ազդեծության տակ: Մենք չէ, որ պետք է հիշեցնենք, որ ամուսնալուծության որոշումը պետք է կայացնել միանշանակ սթափ վիճակում և սթափ մտքով: Եթե մենք ուշադիր դիտենք մեր շուրջը կտեսնենք, թե որքան ընտանիքներ կան, որոնք եթե չեն ամուսնալուծվել, ապա գոնե դրա եզրին են հարբեցողության պատճառով, որքն ընտանիքների զավակներ կան, որոնք հացի և տաք կերակրի կարոտ են, մինչդեռ իրենց ծնողները փորձում են անխնա մսխել տան վերջին լումաները և մոռանալ կյանքի դժվարությունները: Խմիչքն օգտագործելը չի նշանակում խնդրին վերջնական լուծում տալ, այլ անհրաժեշտ է, որ ամուսիները միմյանց զորավիգլինեն, իրենց բանականության օգնությամբ և Աստուծո օրհնու-թյամբ կարողանան միասին հաղթահարել իրենց առաջ ծառացած բոլոր խնդիրները:

Ամուսնության անհաջողությունը երբեմն, գուցե մեծ մասամբ, բացատրվում է դրա անհաջող նախապատրաստությամբ: Որևէ գործ սկսելուց առաջ, եթե մեկն ուզում է հաջողել, նախ պետք է ունենա այդ ծրագիրն իրականացնելու միջոցներ: Սակայն այսօր երիտասարդները միայն մտածում են պսակադրվելու մասին, իսկ հաջորդ օրվա համար մեջ են բերում աստվածաշնչյան հայտնի առածը, թե օրվա հոգսը բավարար է օրվա համար: Սակայն մարդը ստեղծված է բանականությամբ: Նա հաճախ մտածում է, երբեմն էլ համեմատվում մյուսների հետ: Իսկ երբ տեսնում է, որ իր տարեկիցներն ավելի բարեկեցիկ կյանք են վարում, քան ինքը, այդ ժամանակ նյութամոլությունը խեղդում է իրեն` մոռացության մատնելով անգամ ամենաուժգին սերը: Այս ենթատեքստում կինը փորձում է անգամ ամենափոքր խնդիրներում մեծ վեճեր հարուցել: Եվ մի օր էլ այս զույգը կանգնում է ամուսնալուծության փաստի առաջ: Ուստի անհրաժեշտ է համբերությամբ զինվել, քանի որ ով մինչև վերջ համբերի` կապրի:

Այսօր հայ ընտանիքների ամրությունը վտանգում են նորամուտ բազմապիսի, չարաղետ գաղափարախոսություններ, կրոնական զանազան ուղղություններ, որոնք մարդասիրական ու բարեգործական առաքինությունների անվան տակ հաճախ զբաղվում են հոգեորսությամբ` պատճառ դառնալով ընտանեկան հարկերի խաղաղության, փոխհասկացողության խաթարմանը, և ի վերջո` ընտանիքի քայքայմանը: Գաղափարախոսություններ և կրոնական ուղղություններ, որոնք, Աստված գիտե, թե որտեղից են բեղմնավորվել: Սակայն հարց է առաջանում, արդյո±ք մեր հայրերն այս ավանդեցին մեզ: Արդյո±ք երբ հայոց ժողովուրդը կանգնած էր ձուլման փաստի առաջ` չունենալով պետականությյուն, այս գաղափարախոսությունները հայ խշխաններին զորավիգեղան պահպանելու ժողովրդին ձուլման քաղաքականություննից: Միանշանակ է, որ հայ ժողովուրդը պատմության մեջ բազմիցս խոստովանել ու կյանքով հաստատել է, որ քրիստոնեությունը կրում է իբրև մաշկի գույն: Այս ամենը լավ գիտակցելով մենք պետք է սթափվենք և հասկանանք, որ այս գաղափարախոսությունները հղի են մեր հասարակությունը ներսից քայքայելու վտանգով, որին դիմակայելը դառնում է առաջնահերթ մեր ժողովրդի համար: Հետևաբար անհրաժեշտ է, որ հավատարիմ մնանք ինքներս մեզ, միաբանվենք Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցով, որպեսզի Աստուծո լույսն ու օրհնությունը մշտապես լինեն մեր ընտանիքներում:

Ամուսնալուժության պատճառը ամուսինների անբարեպաշտությունն է: Միանշանակ է, որ աստվածաշնչյան ճշմարտությունների սրտում` եկեղեցում, Աստուծո խոսքն ամուսնության վերաբերյալ լսելն ու կյանքի կոչելը, մեծ վահան ու պահապան է ընտանիքի համար: Քրիստոնեական կրոնը մեզ տալիս է մի շարք բարոյական օրենքներ, որոնց կիրառությամբ անտարակույս կարող ենք ունենալ առողջ ընտանիք և առողջ հասարակություն: Եթե ամուսիները փորձեն հետևել քրիստոնեական ճշմարտություններին, ապա կկարողանան զերծ պահել իրենց ընտանիքը այլազան փորձություններից, ինչպես նաև քայքայումից: Կարելի է ասել, որ բարեպաշտ ընտանքներում գրեթե ամուսնալուծության դեպքեր չեն արձանագրվում:

Ընտանիքի մասնատման և քայքայման պատճառներից մեկն այսօր ահագնացող արտագաղթն է: Նույնիսկ եթե հայրենիքից հեռանում են ընտանիքներով` նպատակ ունենալով միայն նյութական բարեկեցությունը, սակայն հեշտորեն ենթարկվում են օտար ազդեցությանը, ընդունում օտար սովորություններ և բարքեր: Եվ շուրջ մեկ կամ երկու սերունդ անցնելուց հետո մոռանում իրենց մայրենի լեզուն և դադարում հայ լինելուց:

Թերևս արձանագրենք, որ այս ամենից զատ կան բազմաթիվ արգելքներ, որոնց դեպքում եկեղեցին օրինական ձևով բաժանում է ամուսիններին: Դրանք են. հոգևոր և մարմնավոր ազգակցական կապը, դիվահարությունը, անհավատարմությունը և այլն:

Ինչ վերաբերում է անհավատարմությանը, նշենք որ աստվածաշնչյան հողի վրա հոգևոր անհավատարմությունը նույնքան ծանր մեղք է համարվում, որքան մարմնավորը: Խելահեղ կամ անխոհեմ մի քայլով որևէ մեկը կարող է դավաճանել իր կողակցին: Բայց նա, ով մարմնապես չխզելով կապը իր կնոջ կամ ամուսնու հետ, դադարում է նրան սիելուց, գործում է ավելի մեծ մեղք, քան ամուսնալուծությունը: Թե՜ ամուսանական անհավատարմությունը և թե՜ ամուսնալուծությունը համարվում են ծայրահեղ լուրջ մեղքեր:

Այս ամենից բացի կան ոմանք, ովքեր խրախուսում են ամուսնալուծությունը պատճառաբանելով`

ա) Ամուսնալուծությունը ամենավաթարագույն բանը չէ ընտանիքի համար, այլ սովորական մի պատահար, որն անուղղակիորեն նպաստում է նոր ամուսնությանը:

բ) Ամուսնալուծությունը զավակներին փրկում է ծանր հոգեբանական և ցնցումային իրավիճակներից և հնարավորություն ստեղծում նոր միջավայրում կերտելու իրենց ապագան:

Իսկ ավելի խստապահանջներն ամուսնալուծությունը թույլատրում են միայն ու միայն ամուսնական անհավատարմության դեպքում:

Ամուսնալուծության պատճառներին անդրադառնալուց հետո չենք կարող չանդրադառնալ դրա հետևանքներին: Եթե փորձենք դասակարգել, թե ամուսնալուծության հետևանքով ովքեր կարող են տուժել, կստանանք հետևյալ պատկերը.

ա) Զուգընկերները

Մի ամուսնալուծություն կարող է հանգեցնել մեկ այլ ամուսնալուծության: Ամեն ամուսնալուծվածի համար հեշտ չէ հաջողության հասնել երկրոդ ամուսնության ժամանակ, որովհետև ամուսնության վերաբերյալ նրա կարծիքը խաթարվում է և չնչին փորձությունների ժամանակ, նորից անդրադառնում է առաջին ամուսնությանը, այսինքն` ինչ էլ որ եղած լինի առաջին ամուսնության անհաջողության պատճառները, դրանք միտվում են նաև դեպի երկրորդ ամուսնություն: Ամուսնալուծվելու փաստը արմատապես չի փոխում ամուսնալուծվածի բնավորությունը:

բ) Զավակները

Վերջիններս տառապում են ավելի, քան ծնողները: Նրանք պարտավորվում են իրենց ամբողջ կյանքում վճարել մի բանի համար, որ չեն գործել: Ըստ հոգեբանների այսպիսի միջավայրում դաստիարակված մարդն իր մեջ դառնություն է կուտակում ամուսնության և ընդհանրապես հասարակության նկատմամբ: Պատահական չէ, որ ամուսնալուծվածների մեծ մասը բաժանված ծնողների զավակներ են: Անշուշտ, սա միանշանակ չէ, բայց ծնողների հանցանքներն ընկնում են իրենց սերնդի վրա:

Գ) Հասարակությունը

Վիճակագրական տվյալների համաձայն տարբեր տեսակի հանցագործություններ կատարվում են ամուսնալուծված ընտաանիքների զավակների կողմից:

Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ վերը նշված բոլոր դժվարությունները հայ ընտանիքները կարող են հաղթահարել` զորանալով քրիստոնեական բարոյական արժեքներով, որոնք հավատի, հույսի ու սիրո արարող ուժով կենսունակության ավիղ են հաղորդում ընտանեկան սուրբ միությանը, որն օրհնվում է Աստուծո կողմից: Այստեղ է ելակետը: Եթե ընդունում ենք, որ ամուսնությունը զուտ աշխարհական երևույթ է, ապա մեր պարտականություններն էլ ընկալում ենք իբրև ժամանակավոր, սակայն եթե մեզ համար այն աստվածահաստատ սուրբ միություն է, ապա այսպիսի ամուսնության մեջ մեր կյանքը ձեռք է բերում լիարժեքություն և կատարյալ սեր: Բոլոր առաքինությունների դասակարգող մեծագույն խորհուրդը սերն է, և մնացյալները նրա եղանակավորումները: Սիրով միաբանված ընտանիքերը ստեղծում են ամուր հասարակություն, այսինքն` ամուր Եկեղեցի և ամուր պետություն:

Տ. ՀԱՅԿ քահանա ՍԱՀԱԿՅԱՆ

Թալինի և տարածաշրջանի Հոգևոր Հովիվ