Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Լեհաստանի նորանշանակ դեսպանին


Հունիսի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակման կապակցությամբ շնորհավորեց պրն. Պավել Չեպլակին՝ փոխանցելով իր բարեմաղթանքները: Անդրադառնալով հայ-լեհական բարեկամական սերտ կապերին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ դրանք գալիս են դարերի խորքից և պայմանավորված են Լեհաստանում հայկական համայնքի առկայությամբ:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց նաև, որ միջեկեղեցական ոլորտում ևս առկա են ջերմ հարաբերություններ ու գործակցություն:
Այնուհետև Լեհաստանի դեսպանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկություններ փոխանցեց Լեհաստանում քրիստոնեական տարբեր համայնքների վերաբերյալ:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ համայնքի և նրա ազգային-հոգևոր կյանքին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:Image may contain: 1 person, standingImage may contain: 1 person, suitImage may contain: one or more people and indoor