Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր


Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հաղթանակի ու խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման օրվա առիթով, մայիսի 9-ին, ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների, այցելեց «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիր:
Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակներ զետեղելուց հետո Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, պետական այրերը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ ու հասարակական գործիչներ հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան հերոսամարտում զոհվածների անմահ հիշտատակին:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն առ Աստված աղոթեց նրանց հոգիների հանգստության համար:
Վերջում Նորին Սրբությունը հաղթական եռատոնի կապակցությամբ իր շնորհավորանքներն ու հայրապետական բարեմաղթանքները բերեց նաև Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:Image may contain: 10 people, people standing and outdoorImage may contain: one or more people, people standing, suit and outdoorImage may contain: 2 people, people standing, tree and outdoorImage may contain: one or more people, people standing and outdoorImage may contain: 6 people, people standing and outdoorImage may contain: 11 people, people smiling, people standing, suit and weddingImage may contain: one or more people, people standing and outdoor