Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ վիրահայ ուխտավորների հետ


Հունիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպեց Վիրահայոց թեմի Ախլցխայի ուխտավորների հետ:
Ախլցխայի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տ. Հակոբ աբեղա Սահակյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց ուխտագնացության ծրագրի մասին` շնորհակալություն հայտնելով Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար: Հայր Սուրբը նաև ուխտավորների սերն ու զորակցությունը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` մտահոգություն հայտնելով եկեղեցական կյանքի վերջին օրերի զարգացումների առնչությամբ:
Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետը, իր սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին, նշեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մշտապես սիրով է ընդունում ուխտի եկած իր զավակներին:
Նորին Սրբությունն ընդգծեց, որ հովվապետական ացելությունների ժամանակ մշտապես տեսել է ջավախահայության զորավոր հավատքը, ազգային նկարագիրը կերտելու ջանքն ու եռանդը, ինչպես նաև անսակարկ սերն ու նվիրումը համայն հայության հոգևոր կենտրոնի նկատմամբ: Գարեգին Բ Վեհափառը նշեց, որ Ջավախքի հայությունն ամուր կամուրջ է հանդիսանում հայ-վրացական բարեկամական հարաբերություններում:
Հայոց Հովվապետը հորդորեց ուխտավորներին շարունակել ապավինել հայ ժողովրդի սրբություն սրբոցին` Սուրբ Էջմիածնին` մշտապես իրենց հոգում վառ պահելով պայծառ գալիքի հույսը:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որպեսզի Ամենողորմ Տերը նորոգի նրանց ուխտը և Իր շնորհներն առատացնի նրանց կյանքում:Image may contain: 9 people, people standing, wedding and outdoorImage may contain: 14 people, people standingImage may contain: one or more people and people standing